211652_close_icon

Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք․ Իշխան Սաղաթելյանը՝ Պետրոս Ղազարյանին

views-count7862 դիտում article-date 20:09 21-11-2020
Դուք երկու տարի շարունակ այս տաղավարում նախկին ու նոր եք արել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Առաջին ալիքի եթերում` Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք նախկին իշխանություններն ի վիճակի են փոխել պառակտված հասարակության մթնոլորտը։ «Ե՞ս եմ նախկին, թե՞ դուք, ե՞ս եմ նախկին, թե՞ Վաղարշակ Հարությունյանը, ե՞ս, թե՞ Անդրանիկ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանն ու դուք եք նախկին, որ նախկին ու նոր անելով պառակտեցիք այս հասարակությանը, բերիq, հասցրիq այս օրին։ Նախկինները Շուշի, Հադրութ չեն տվել, տվել է Նիկոլ Փաշինյանը։ Գոնե հիմա, երբ Շուշիում եւ Հադրութում բարձրանում է ադրբեջանական դրոշը, ամաչեք ու հին ու նոր մի արեք»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր