Բացառիկ Jeep Wrangler՝ Hofele Design թյունինգային ընկերությունից. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայտնի է, որ Jeep-ը լինելով լեգենդար ապրանքանիշ՝ հավերժացրել է իր անունը դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին:
Այսօր այն սիրված բրենդ է ոչ միայն ավտոսիրահարների, այլ նաև թյունինգային ընկերությունների կողմից:
Hofele Design թյունինգային ընկերության վարպետները որոշել են լիցքավորել Jeep Wrangler ամենագնացը՝ թարմացնելով արտաքին տեսքը, սրահը և պարգևելով Evolution HF անվանումը:
Արդյունքում ամենագնացի 2,8 լ ծավալով շարժիչը 222 ձիաուժ հզորություն է ապահովում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: