211652_close_icon

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Աունի հետ

views-count3547 դիտում article-date 21:07 19-12-2016
Դեկտեմբերի 16-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Նախագահ գեներալ Միշել Աունի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը Լիբանանի նախագահին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները, ինչպես նաև Հայաստան այցելելու հրավերը: Գոհունակություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ նախագահ Աունը պատրաստակամությամբ ընդունեց Հայաստան այցելելու հրավերը։ Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ կողմերը քննարկեցին դրանց հետագա խորացման հնարավորություններն ու ընդգծեցին տարբեր ոլորտներում սերտ փոխգործակցության կարևորությունը: Կայացած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Լիբանանի ներքաղաքական իրավիճակին։

Նմանատիպ նյութեր