slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ
211652_close_icon

Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահի հետ

views-count3541 դիտում article-date 17:26 28-04-2016
Ապրիլի 26-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ: Հանդիպմանն ընդգծելով հայ-լիբանանյան հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթը՝ խորհրդարանի նախագահը հաջողություններ մաղթեց ՀՀ դեսպանին իր պաշտոնական առաքելության մեջ: Լիբանանի խոհրդարանի նախագահը խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել՝ երկու ժողովուրդներին առավել մերձեցնելու, առկա մարտահրավերներին համատեղ դիմակայելու գործում: Իր հերթին ՀՀ դեսպանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարության ընթացքում ամենայն ջանք կներդրվի շարունակելու և զարգացնելու երկու բարեկամ երկրների հարաբերությունները, առավել ամրապնդելու կապերը բոլոր բնագավառներում: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին, ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին: Շեշտադրվեց իրավիճակը բացառապես խաղաղ, բանակցային եղանակով կարգավորելու հրամայականը: Սամվել Մկրտչյանը ներկայացրեց ՀՀ սահմանադրական բարեփոխումների, կառավարման խորհրդարանական համակարգին անցման ընթացքը: Նաբիհ Բըրին պարզաբանեց Լիբանանի նոր ընտրական օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը, ներքաղաքական ներկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նմանատիպ նյութեր