4978 դիտում
17:55 19-12-2016
Տեղի կունենա գալա համերգ` Հայաստանի և Արցախի տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը ս. թ. դեկտեմբերի 23-ին և 26-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի» անդամների տարեվերջյան գալա համերգները: Համերգային ծրագրում ընդգրկված են հայ, ռուս և արևմտյան կոմպոզիտորների ստեղծագործություններ:
ատարված աշխատանքների ինքնատիպ ստուգատեսը կներկայացնի ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ով նաև համերգային երեկոների ընթացքում ելույթ կունենա պատանի շնորհալիների հետ:
Մասնակիցները հանդես կգան ՀՀ մշակույթի նախարարության «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամ» ծրագրով տրամադրված երաժշտական գործիքներով:
Ծրագիրը նպատակ ունի բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ–կատարողներին՝ «Դաշնամուր», «Ջութակ» և «Թավջութակ» մասնագիտություններում, նպաստել բնականոն սերնդափոխությանը և միջազգային ասպարեզում հայ կատարողական դպրոցի մրցունակության բարձրացմանը: Հավելենք նաև, որ ծրագրում ներգրավված 15 պատանի երաժիշտները 2013-2016 թվականների ընթացքում մասնակցել են ավելի քան 150 միջոցառումների` մրցույթներ, փառատոներ, համերգներ: Նրանցից շատերն արժանացել են հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկրի կոչման:
Նմանատիպ նյութեր
1478 դիտում
20:06 10-02-2016
Համերգ Երևանում՝ ՀՀ և ԼՂՀ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ
1738 դիտում
17:23 01-06-2014
Պատանի երաժիշտ կատարողների 4-րդ փառատոնը կբացահայտի նոր անուններ. տեսանյութ
944 դիտում
20:06 24-12-2014
Վարչապետը ներկա է գտնվել պատանի երաժիշտ-կատարողների համերգին
Այս բաժնից
901 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին