211652_close_icon
views-count1738 դիտում article-date 17:23 01-06-2014

Պատանի երաժիշտ կատարողների 4-րդ փառատոնը կբացահայտի նոր անուններ. տեսանյութ

Երևանում 40-ից ավելի պատանի երաժիշտ կատարողներ նոր անուններ կբացահայտեն դասական երաժշտության ոլորտում: «Նոր անուններ» մշակութային ծրագրի համանուն մրցույթն արդեն 4-րդ անգամ է անցկացվում: Պատանիները Կամերային ու պետական ֆիլhարմոնիկ նվագախմբերի հետ են ելույթ ունենալու: Մրցույթի կազմակերպիչներին ամեն տարի տպավորում է փոքրիկ երաժիշտների տաղանդը: Ասում են` երեխաներ կան, որ ոտքերը դաշնամուրի ոտնակներին հազիվ են հասնում, բայց ավագ ընկերներին չեն զիջում, մրցույթի ֆավորիտներից են: Փառատոնը լավ հնարավորություն է ամենափոքր երաժիշտների համար` մուտք գործելու դասական երաժշտության ամենապրոֆեսիոնալ դաշտ: Փառատոնի նախորդ տարիների նոր անուններն արդեն ճանաչված ու պահանջված երաժիշտներ են: Փառատոնից հետո ամենահեղինակավոր մրցույթներում են հաղթել: «Նոր անուններ» ծրագրի երաժշտագետ-համերգավար Նոնա Ոսկանյանը թվում է բոլոր հայտնիներին. թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հաջողությունը ամենատպավորիչներից էր, նա հաղթեց Չայկովսկու անվան հեղինակավոր մրցույթում: Փառատոնին մասնակցում են աշխարհի 9-ը երկրից: Դաշնամուր, ջութակ, սաքսոֆոն ու ֆլեյտա նվագող պատանիների առաջին համերգը հունիսի մեկին է: Հայ տաղանդավոր երաժիշտների համար փառատոնը մեծ ապագայի սկիզբն է դառնում, քանի որ միջազգային փառատոնների ու ծրագրերի Հայաստանցի մասնակիցներին սկզբում «Նոր անուններ» փառատոնի մասնակիցների մեջ են փնտրում: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/28851]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր