211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 19-ին

views-count3449 դիտում article-date 11:53 19-12-2016
1906 թ. – ծնվել է Արտաշես Շահինյանը, հայ մաթեմատիկոս, ակադեմիկոս և մանկավարժ (մահ. 1978 թ.): 1909 թ. – ստեղծվեց «Բորուսիա Դորտմունդ» գերմանական ֆուտբոլային ակումբը: 1944 թ. – լույս տեսավ ֆրանսիական «Լե Մոնդ» օրաթերթի 1-ին համարը: 1946 թ. – սկսվեց Հնդկաչինյան պատերազմը Ֆրանսիական միության և Վիետնամի դեմոկրատական հանրապետության միջև: 1964 թ. – ծնվել է Արվիդաս Սաբոնիսը, լիտվացի նշանավոր բասկետբոլիստ, աշխարհի, եվրոպայի և օլիմպիական չեմպիոն, 7 անգամ ճանաչվել է «Եվրոպայի տարվա լավագույն բասկետբոլիստ», ՖԻԲԱ-ի փառքի սրահի անդամ: 1996 թ. – մահացել է Մարչելլո Մաստրոյանին, իտալացի ճանաչված դերասան (ծն. 1924 թ.): 1997 թ. – տեղի ունեցավ Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի պրեմիերան (գլխ. դերերում՝ Լեոնարդո ԴիԿապրիո, Քեյթ Ուինսլեթ), որը դարձավ 20-րդ դարի ամենաշահութաբեր ֆիլմը` ստանալով 11 Օսկար: 2004 թ. – մահացել է Ռենատա Տեբալդին, իտալացի ճանաչված դերասան (ծն. 1924 թ.):

Նմանատիպ նյութեր