93063 դիտում
23:47 18-12-2016
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում․ Դամասկոսից Հայաստան ժամանած 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 5 Ա շենքի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ավագ քննիչ Հարություն Մանուկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սիրիայի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Դամասկոսի բնակիչ 40-ամյա Գաբրիել Ժան Բաշարյամն էր, ով ինքնասպանություն գործելով 8-րդ հարկից ցած է նետվել։
Գ․ Շամշյանի տեղեկություններվ ինքնասպանությանն ականատես է եղել մահացածի եղբայրը։
Փաստի առթիվ ավագ քննիչ Մ․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածի մայրը բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, իսկ հայրը՝ Դամասկոսում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
75028 դիտում
19:29 31-10-2016
Դաժան ու ողբերգական դեպք Վանաձորում. 35-ամյա տղամարդը, ով զինվորական էր՝ ինքնասպան է եղել՝ թողնելով երկտող
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)