211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 18-ին

views-count5844 դիտում article-date 23:30 18-12-2016
1787 թ. – Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ-ի 3-րդ նահանգը: 1892 թ. – առաջին անգամ բեմադրվեց Պյոտր Չայկովսկու «Շելկունչիկ» նշանավոր բալետը: 1918 թ. – ստեղծվեց Արմենպրես հայկական լրատվական գործակալությունը: 1940 թ. – Նացիստական Գերմանիայի կողմից հաստատվեց նախապես ծրագրված «Բարբարոսսա» գործությունը՝ Գերմանիայի ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու պլանը: 1946 թ. – ծնվել է Սթիվեն Սփիլբերգը, ամերիկացի աշխարհահռչակ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր: 1966 թ. – հայտնաբերվեց Սատուրնի արբանյակ Էպիմետեյը: 1980 թ. – ծնվել է Քրիստինա Ագիլերան, ամերիկացի ճանաչված երգչուհի և երգահան: 2010 թ. – Թունիսում հեղափոխություն սկսվեց, արդյունքում երկրի նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալինն 2011 թվականին հրաժարական տվեց:

Նմանատիպ նյութեր