Ստամբուլում տեղի է ունեցել հարձակում, ինչի արդյունքում տուժել է 2 մարդ
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցներն ու պարբերականները, Ստամբուլում անհայտ անձինք հարձակում են գործել քրդամետ կուսակցության գրասենյակի վրա։
Նշվում է, որ դիմակավորված անձինք, ովքեր թվով 4-ն են եղել, կարողացել են մտնել կուսակցության գրասենյակ և այրել են այնտեղ գտնվող իրերը, ինչի արդյունքում պայթել է սենյակում գտնվող գազային անոթը։
Արդյունքում վիրավորվել է 2 մարդ, ովքեր հոսպիտալացվել են։Ոստիկանությունն ու համապատասխան մարմինները պարզում են դեպքի հանգամանքները։Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։