211652_close_icon
views-count4331 դիտում article-date 11:42 18-12-2016

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Դեկտեմբերի 18-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Բուդակոյի» կոչվող տարածքում «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 01 UU 816 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.32-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում գտնվող անասնագոմերին հարակից տարածքում «ГАЗ-31» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ГАЗ-31» մակնիշի 34 SS 014 պ/հ ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր