Դեկտեմբերի 18-ը Միգրանտի միջազգային օրն է
26 տարի առաջ, դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիա է ընդունել, իսկ 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը հիմնել է Միգրանտի միջազգային օրը, որը նշվում է դեկտեմբերի 18-ին:
Օրը նշելու որոշումն ընդունվել է, քանի որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում միգրանտների թիվը զգալիորեն աճել է: Միայն Եվրոպապայում նրանց թիվը գերազանցում է միլիոնը: