Իտալական առափնյա պահակախումբը փրկել է Լիբիայից փախչող ավելի քան 2000 միգրանտի
                        Իտալիայի ոստիկանության առափնյա պահակախումբը 2164 միգրանտի է փրկել, որոնք ցանկանում էին նավակներով Լիբիայից հասնել Լամպեդուզա կղզի:
Նրանցից 520-ը տեղափոխվել է իտալական ռազմանավ, 900-ը առափնյա պահակախմբի նավեր, մնացածին էլ՝ այլ հատուկ նավեր: 
Ըստ ՄԱԿ-ի 2014թ-ի տվյալների, Միջերկրական ծովում այդ ճանապարհով փորձել  են տեղափոխվել 218.000 անօրինակակն միգրանտ և փախստական: Ակնհայտ է, որ այդպիսի միջադեպերը տեղի են ունենում նաև 2015թ-ի ընթացքում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

