Մոսկվայում առևանգել են տաջիկ միգրանտի թանկարժեք BMW-ն
Մոսկվայում առևանգել են գործազուրկ տաջիկ միգրանտի թանկարժեք BMW-ն, երբ վերջինս ցուցադրել է գնորդներին մեքենան: Այս մասին հայտնում է LifeNwes-ը:
Աղբյուրի տեղեկություններով` ոստիկանության բաժին է դիմել 29-ամյա Տաջիկստանի քաղաքացին և հայտնել, որ Մոսկվայի Վիտեբսկայա փողոցում նա ցուցադրել է մեքենան 2 երիտասարդի, ովքեր ցանկանում էին գնել այն, սակայն վերջիններս օգտվելով հարմար պահից` նստել են մեքենան և փախուստի դիմել:
Մոսկվայի Ճանապարհային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել և ընդամենը 1 ժամ անց նույն տարածքում հայտնաբերել BMW մակնիշի ավտոմեքենան, որի մեջ այդ պահին ոչ ոք չի եղել:
Ոստիկանությունը հետախուզում է հայտարարել հանցագործությունը կատարած երիտասարդների նկատմամբ:
Նշենք, որ տաջիկ միգրանտը ցանկանում էր վաճառել իր BMW-ն 2,5 մլն ռուբլով (մոտ 40 հազար դոլար):