Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 17-ին
1273 թ. – մահացել է Ռումին, պարսիկ նշանավոր բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան (ծն. 1207 թ.):
1637 թ. – Ճապոնիայի Սիմաբար քաղաքում տեղի ունեցավ քրիստոնյաների ապստամբություն:
1903 թ. – Ռայթ եղբայրները իրենց պատրաստած թռչող սարքով առաջին անգամ օդ բարձրացան:
1907 թ. – մահացել է Թոմսոն Վիլյամ Կելվինը, անգլիացի ճանաչված ֆիզիկոս (ծն. 1824 թ.):
1922 թ. – ծնվել է Մելինե Համամջյանը, թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի (մահ. 1999 թ.):
1926 թ. – ԽՍՀՄ-ում առաջին անգամ մարդահամար անցկացվեց:
1974 թ. – մահացել է Այծեմնիկ Ուրարտուն, հայ քանդակագործուհի (ծն. 1899 թ.):
1989 թ. – FOX հեռուստաընկերությամբ առաջին անգամ ցուցադրվեց «Սիմփսոններ» մուլտֆիլմը:
1998 թ. – ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Իրաքում սկսեցին «Աղվեսն անապատում» ռազմական գործողությունը:
1999 թ. – Կարիբյան ծովի ափին տեղի ունեցավ ջրհեղեղ, որի հետևանքով Վենեսուելայի Վարգաս նահանգում մահացավ 10-30 000 մարդ: