211652_close_icon
views-count38353 դիտում article-date 17:10 17-12-2016

Արտակարգ իրավիճակ Արթիկում․ բնակիչներն ասում էին՝ Արթիկի քաղաքապետարանը քաղաքը մատնել է անտերության․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արթիկի քաղաքապետ՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Մխիթար Վարագյանը արդեն մի քանի օր է՝ կարծես մոռացության է մատնել իր քաղաքի բնակիչներին։ Տեղացած ձյան պատճառով քաղաքի գրեթե բոլոր փողոցներում՝ այդ թվում Բաղրամյան, Աբովյան, Տերյան, Րաֆֆու և Անկախության փողոցները հիշեցնում են սահադաշտի։ Քաղաքապետարանի համապատասխան բաժինների «չինովնիկները» չտեսնելու են տալիս ճանապարհի մերկասառույցը և հույսները դրել են արևի վրա։ Արթիկցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ Քաղաքում ամեն ինչ մատնված է բարձիթողի վիճակում։ Ամառը ջուրը տուններս քանդեց, հիմա էլ մերկասառույցն է վտանգ դարձել մեզ համար։ Ինչքան էլ մխիթարվենք, որ գոնե վթարներ տեղի չեն ունենում, միևնույն է՝ ամեն պահի հնարավոր է ճանապարհի չմաքրման հետևանքով առաջացած մերկասառույցի պատճառով ձեռք ու ոտք կոտրենք։ Քարոզարշավի ժամանակ քաղաքապետը սարեր էր խոստանում, բայց սկի մի ձորի չափ աղ ու ավազ չի լցրել ճանապարհներին։ Էլ ո՞նց հավատանք ու մխիթարվենք Մխիթարի խոսքերին, երբ անզեն աչքով երևում է, որ նրա ղեկավարած կառույցը ընտրությունների նախօրերին «մեր ականջներին լապշա է կախել»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր