3372 դիտում
16:31 17-12-2016
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների տարեկան հանդիպումը, որին մասնակցեցին գործընկեր վեց երկրների և ԵՄ բոլոր անդամ պետությունների ներկայացուցիչները։ Ամենամյա այս քննարկումներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Հանդիպման նպատակն էր քննության առնել ԱլԳ շրջանակներում ընթացող բազմակողմ համագործակցությունը, ինչպես նաև 2017թ-ի գագաթաժողովին ընդառաջ մասնակիցների հնարավոր սպասելիքներն ու մոտեցումները:
ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձավ Երևանում նոյեմբերին կայացած ԱլԳ նախարարական ոչ պաշտոնական երկխոսության արդյունքներին, խոսեց ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցային գործընթացի մասին՝ նշելով, որ 2017 թ-ին գործընթացը կմտնի ավարտական փուլ:
Կարեն Նազարյանը խոսեց նաև ԵՄ հետ շարունակվող ոլորտային երկխոսության մասին՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է ԱլԳ շրջանակներում համագործակցության անկյունաքարերից մեկը։ Նա երախտագիտություն հայտնեց ԵՄ անդամ երկրներին՝ վերջերս ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի Եվրոպական հանձնաժողովի մանդատը հաստատելու որոշման կապակցությամբ և հավելեց, որ դեպի ծով ելք չունեցող և շրջափակման մեջ գտնվող երկրի համար մեծապես կարևորվում է նման համաձայնագրի նշանակությունը, մասնավորապես, գործարար շփումների խրախուսման ու առևտրատնտեսական փոխանակումների ընդլանման տեսանկյունից։
Անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման ու հետընդունման համաձայնագրերին՝ Կարեն Նազարյանը ողջունեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախորդ ամսին արված հայտարարությունը, որով վերահաստատվում էր Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու որոշումը:
Իր ելույթում փոխնախարար Նազարյանն անդրադարձավ նաև ԵՄ հետ ներկայումս քննարկվող այլ հարցերին:
Ավագ պաշտոնյաների հանդիպմանը հաջորդեց ԱլԳ երկրների պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումն Արտաքին գործերի եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Պեդրո Սերանոյի հետ:
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
19:33 26-11-2014
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
1052 դիտում
11:04 11-06-2014
Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը