1186 դիտում
19:33 26-11-2014
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Նոյեմբերի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցեց Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվեցին 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները:
Նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով, խոսեց ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացի ու արդյունքների, ինչպես նաև Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքների մասին:
Կարեն Նազարյանն անդրադարձավ նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին։
Նմանատիպ նյութեր
1091 դիտում
11:04 11-06-2014
Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը
Այս բաժնից
604 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
814 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
829 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են