28181 դիտում
11:29 17-12-2016
Եթե Արարատյան դաշտում –30 աստիճան լինի, ապա ծառերն ու խաղողի այգիները կցրտահարվեն. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Ցրտահարության լուրջ վտանգ դեռ չկա, բայց եթե հավատանք այն կանխատեսումներին, որ –30 աստիճան ցուրտ է լինելու, իհարկե, նման վտանգ կլինի։ Եթե Արարատյան դաշտում 6-12 ժամ –30 աստիճան լինի, ապա և ծառերի, և չծածկված խաղողի այգիների ցրտահարություն կունենանք։ Ինչ վերաբերում է լեռնային գոտիներին, ապա այդտեղ որևէ խնդիր չունենք, մասսայական պտղատու այգիներ չկան։ Բայց այսօրվա վիճակով որևէ խնդիր դեռ չունենք»,– 168am–ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ նկատելով, որ տևական ցրտի դեպքում որևէ կերպ հնարավոր չի լինի խուսափել ցրտահարությունից։
«Այդ դեպքում ոչ ծխահարությունը կօգնի, ոչ ոռոգումը, որովհետև տաք ջուր որտեղի՞ց պետք է ճարեն, որ ոռոգեն»,– նկատեց նա։ Ջերմոցային տնտեսություններ ունեցողներին մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս այս օրերին չխախտել ջեռուցումը՝ ցրտահարություններից խուսափելու համար։ «Գյուղմթերքը ռիսկային արտադրություն է, և, եթե ջեռուցումը սխալ կազմակերպվեց, իհարկե, մենք ցրտահարություններ կունենանք»։ Նա նշեց, որ, եթե այսպես շարունակվի, ու ջերմաստիճանը չնվազի՝ հասնելով՝ -25 կամ -30 աստիճանի, ապա բերքառատ տարի է մեզ սպասվում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1538 դիտում
20:07 23-09-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վայոց ձորում մասնակցել է մարզխորհրդի նիստին և դիտարկել է խաղողի այգիները
1464 դիտում
16:20 07-11-2014
Խուճապ Նորապատում` խաղողի այգիները հիվանդացել են. տեսանյութ
Այս բաժնից
1657 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1288 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»