211652_close_icon
views-count1419 դիտում article-date 16:20 07-11-2014

Խուճապ Նորապատում` խաղողի այգիները հիվանդացել են. տեսանյութ

Նորապատի այգեգործները խուճապահար են: Գյուղի խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա հիվանդությունը, որի դեմ պայքարել հնարավոր չէ, կարելի է միայն կանխել տարածումը` վարակված տարածքները ոչնչացնելով: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, հաստատվել է ֆիլոքսերայի վարակը գյուղացիական 7 տնտեսությունների 6,5 հեկտար հողատարածքում: Նորապատ այցելած գյուղատնտեսության փոխնախարարն այգեգործներին խորհուրդ է տրվել այգեթաղ չկազմակերպել: Սամվել Գալստյանը շեշտել է` հիվանդության տարածումը կանխելու համար անհրաժեշտ է քանդել այգիները: Վարակված հողատարածքում 3 տարի արգելվում է ցանքն ու տունկը: Գյուղապետարանի աշխատակցի խոսքով` կառավարությունը մեկ հեկտարի հաշվարկով 3 տարի, տարեկան 1 մլն դրամ փոխհատուցում է նախատեսում: Գյուղացիներն ասում են, որ 3 տարի չմշակելուց հետո պետք է ևս 5 տարի` նոր նոր այգիներ հիմնելու համար: Ֆիլոսքերան վերջին տարիներին ակտվացել է Արարատյան դաշտի խաղողի այգիներում: Հիվանդությունը կարող է տարածվել օջախից մինչև 50 կմ հեռավորությամբ: Նորապատի խաղողի այգիներում հայտանաբերվել էր մեկուկես ամիս առաջ: Այժմ ուսումնասիրվում են գյուղի բոլոր 45 հա այգիները` հիվանդության նոր օջախները բաց չթողնելու համար: Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/36495]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր