Անցած գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -31. Գագիկ Սուրենյան
Անցած գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -31, Տաշիրում -23, Գյումրիում -22, Հրազդանում -20, Երևանում -16: Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացման միտում, որը շատ վատ է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: