Այս գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25. Գագիկ Սուրենյան
Այս գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Իսկ ավելի վաղ ՀՀ ԱԻՆ կայքից տեղեկացել էինք, որ հանրապետության տարածքում նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: