211652_close_icon
views-count6375 դիտում article-date 09:53 17-12-2016

Սամվել Ալեքսանյանի ընկերությունը այս տարի զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարի ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ» ընկերությունը զգալիորեն ավելի քիչ հարկ կվճարի, քան անցած տարի։ «Ալեքս Գրիգ» ընկերությունը չի ներառվի նույնիսկ խոշորագույն 5 հարկատուների ցանկում։ Երեկ ՀՀ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը թվարկել է այն տնտեսվարողներին, որոնք կկազմեն այդ հնգյակը։ Դրանք են «Գազպրոմ Արմենիան», «ՀԷՑ»–ը, «Գրանդ Տոբակոն», «Ղ Տելեկոմը» և «Արմենտելը»։ «Ալեքս Գրիգը» անցած տարի վճարել էր 18.2 միլիարդ դրամ և հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Թե այս տարի որքան կվճարի, դեռ չի հայտարարվում, բայց այն, որ շատ ավելի փոքր գումար կվճարի պետբյուջե, արդեն իսկ ակնհայտ է։ Տարեցտարի բյուջե վճարվող հարկերի նվազումը «Ալեքս Գրիգի» դեպքում արդեն հստակ միտում է դառնում։ Միևնույն ժամանակ այս ընկերությունը անընդհատ ընդլայնվում ու նորանոր տնտեսական «բարձունքներ» է գրավում։ Անցած տարվա ընթացքում նա չի կորցրել որևէ մոնոպոլիա, շարունակում է վայելել իշխանության ամենաբարձր օղակների հնարավոր ամենամեծ հովանավորությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր