211652_close_icon

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

views-count15762 դիտում article-date 22:02 16-12-2016
Դեկտեմբերի 16-ին, ժամը 16.52-ին տեղեկություն է ստացվել, որ Աշոցք-Բարա ավտոճանապարհին՝ հիվանդանոցի մոտակայքում, մեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Աշոցք-Բարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին արգելափակվել է «Volga 31 02» մակնիշի 434 SO 45 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Կ., 6 ուղևոր` 1-ը անչափահաս): Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 16-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ Ձոր 1 թաղամասի մոտակայքում, Nissan մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Դեկտեմբերի 16-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 167 OZ 61 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ո.) ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: *** Դեկտեմբերի 16-ին, ժամը 04.40-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Հանքավանի Տաք ջուր կոչվող հատվածում արգելափակումից դուրս են բերել Mercedes E 320 մակնիշի 32 MR 458 պետհամարանիշով (վարորդ՝ Գ. Մ.) ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր