2494 դիտում
17:34 16-12-2016
Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Դեկտեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին օտարերկրյա ներդրումների խթանման պատասխանատու Ռոբերտո Էչանդին, մասնավոր հատվածի պատասխանատու Կարեն Գրիգորյանը, աշխատակիցներ Ալեքսան Հովհաննիսյանը, Արսեն Նազարյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին՝ կարևորեց կազմակերպության արդյունավետ գործունեությունը, Հայաստանում ներդրումները խթանելուն միտված ճկուն քաղաքականությունը։
Նախարարը ներկայացրեց սիրիահայերի հետ տարվող աշխատանքի առանձնահատկությունները, փորձը և արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ միջազգային ասպարեզում պետք է բարձրաձայնել կատարած հսկայական աշխատանքի մասին, ներկայացնել Հայաստանի փորձը՝ որպես փախստականներ ընդունող երկրի օրինակելի մոդել. «Մեկ շնչին ընկնող փախստականների թվով Եվրոպայում՝ Գերմանիայից հետո, Հայաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում: Իսկ միջազգային կառույցների տրամադրած գումարը՝ մեկ շնչին՝ տարեկան 60 դոլար, նվազագույնից 6 անգամ պակաս է»: Նախարարը անդրադարձավ նաև սիրիահայերի զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և բնակարանային խնդիրներին:
Ռոբերտո Էչանդին պատրաստակամություն հայտնեց համագործակցել նախարարության հետ՝ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շեշտեց, որ կազմակերպությունը նպատակ ունի իրականացնել նոր գաղափարներ, առավել բարձրարժեք ներդրումներ ներգրավել Հայաստան:
Կարեն Գրիգորյանը կոնկրետ առաջարկներ ներկայացրեց սիրիահայերին աջակցելու ուղղությամբ: Նա կարևորեց միջազգային ասպարեզներում սիրիահայերի խնդիրների պատշաճ ներկայացումը՝ հանրության ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սիրիահայ գործարարների հաջողություններին, մասնագետների վերապատրաստման, Հայաստանում ներդրումների խթանման հնարավորություններին, ինչը կնպաստի նախաձեռնությունների իրականացման համար յուրօրինակ հարթակ ստեղծելուն և Հայաստանի տնտեսական զարգացման օրակարգին աջակցելուն:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
16:21 15-11-2016
Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի պատվիրակությունն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն
2253 դիտում
16:20 24-02-2017
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
1593 դիտում
16:46 16-03-2017
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
607 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
490 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
310 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը