2776 դիտում
11:29 16-12-2016
Հայկական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության 200 միլիոնանոց շուկան գրավելու մասին վարդագույն խոստումներն այդպես էլ մնում են չիրագործված: Եվ այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը գտնվում է անմխիթար վիճակում, որքան գիտակցված անգործությունը, որին մատնված են Հայաստանի շահերը ԵՏՄ-ում պաշտպանող օղակները՝ ԵՏՄ տնտեսական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից սկսած, այդ կառույցում ՀՀ ներկայացուցիչներով ավարտած: Բանն այն է, որ տեղական գինի արտադրողները Ռուսաստանում լուրջ խոչընդոտների են հանդիպել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հայտնեց, որ իրենց խնդրով դիմել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ով տեղեկացրել է այդ մասին ՌԴ հակամենաշնորհային մարմին: Սակայն արդյունքների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Հիշեցնենք` որոշ ժամանակ առաջ նմանատիպ խնդրի էին բախվել նաև «Մարիաննա» և «Գրանդ տոբակո» ընկերությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3916 դիտում
17:58 02-02-2018
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական գինի արտադրողները գործակցության առաջարկներ են ստացել
8749 դիտում
17:16 04-11-2017
Հայկական ընկերություննները խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տարածքում. Արտակ Շաբոյան
2614 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»