Հայկական ընկերություննները խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տարածքում. Արտակ Շաբոյան
«Այս տարվա ընթացքում շաքարավազի գները կտրուկ նվազել են` շուրջ 14 տոկոսով, և այս պահին վաճառքի գինը կազմում է 335 դրամ, այսինքն՝ կտրուկ իջեցում է տեղի ունեցել և շաքարավազի շուկայում այդ իջեցումը պայմանավորված է մրցակցության ուժեղացմամբ և խորացմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն, անդրադառնաով մի շարք ապրանքների գների նվազմանը:
Արտակ Շաբոյանը նշեց, որ վերջին տարիներին շատ էր խոսվում, որ շաքարավազի շուկան մենաշնորհացված է, բայց ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներով` այս պահին շուրջ 50 ընկերություն կա, որն իրականացնում են շաքարավազի ներկրում:
Արտակ Շաբոյանն անդրադարձավ նաև ԵԱՏՄ տարածքում հայկական ընկերությունների առջև առկա մրցակցային խոչընդոտներին:
«Որոշ արտահանող հայկական ընկերությունններ վերջին ժամանակահատվածում խոչընդոտների էին հանդիպում Եվրասիական տնտեսական տարածքում և մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դրանք ավելի շատ խոչընդոտներ են, որոնք կապված են մրցակցային մարմինների գործունեության հետ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը: