211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 16-ին

views-count2348 դիտում article-date 11:58 16-12-2016
1775 թ. – ծնվել է Ջեյն Օսթինը, անգլիացի նշանավոր կին գրող, ընտանեկան «կանացի» վեպի հիմնադիր, (մահ. 1817 թ.): 1866 թ. – ծնվել է Վասիլի Կանդինսկին, ռուս նկարիչ, գրաֆիկ, արվեստի տեսաբան, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից, (մահ. 1944 թ.): 1899 թ. – հիմնվեց «Միլան» իտալական ֆուտբոլային ակումբը: 1965 թ. – մահացել է Վիլյամ Սոմերսեթ Մոեմը, անգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածների և պիեսների հեղինակ, (ծն. 1874 թ.): 1966 թ. – մահացել է Արտավազդ Ավագյանը, հայ խորհրդային կենսաբան և ծագումնաբան, (ծն. 1907 թ.): 1971 թ. – ծնվել է Փոլ վան Դայկը, գերմանացի էլեկտրոդանս ոճի դիջեյ, երաժիշտ և պրոդյուսեր: 1991 թ. – Ղազախստանը անկախացավ ԽՍՀՄ-ից: 1997 թ. – «Պոկեմոն» սերիալի ցուցադրությունից հետո մոտ 700 ճապոնացի երեխաներ էպիլեպսիայի ախտորոշմամբ հիվանդանոցներ տեղափոխվեցին: 2002 թ. – հրապարակվեցին Creative Commons արտոնագրերը:

Նմանատիպ նյութեր