211652_close_icon

Բքի պատճառով դժվարանցանելի են Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհները

views-count5219 դիտում article-date 22:34 15-12-2016
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: [color=#CC0000]Բքի պատճառով դժվարանցանելի են Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը: Նոյեմբերյանի ճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է: [/color] Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր