Շիրակի մարզում 100-ից ավելի բեռնատարներ բքի պատճառով չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել. ՊԾ Շիրակի գումարտակի հրամանատարի հանձնարարականով՝ նրանց ուղեկցում են պարեկները, ճանշինն էլ աշխատում է բքի պայմաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ պարեկները Շիրակի մարզից դեպի Լոռու մարզ ժամանակավորապես դադարեցրել են բեռնատարների տեղաշարժը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը Ջաջուռի ոլորաններում բուքն է, ու ինչքան էլ ճանապարհը սպասարկող ճանշինը բավականին օպերատիվորեն աշխատանքներ է իրականացնում՝ մաքրելով ճանապարհը, այնուամենայնիվ, բուքն իր սև գործն անում է։
Ամբողջ ճանապարհը առավոտից ճանշինի աշխատակիցները մաքրել են, աղ ու ավազի խառնուրդով մերկասառույց ճանապարհը մշակել են, ու մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը այս պահին վերականգնված է և անվտանգ, եթե, իհարկե, որոշ «վայ» վարորդներ չփորձեն տանջել գազի սեղմակը։
Գումարտակի հրամանատար Լ. Մարտիրոսյանի հանձնարարականով՝ պարեկները բեռնատարներին 10-10 ուղեկցում են դեպի Լոռու մարզ, իսկ Լոռու մարզում ճանապարհը նույնպես անցանելի է, քանի որ տեղի ճանշինը ևս բավականին օպերատիվ աշխատել է։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բեռնատարների վարորդներն իրենց շնորհակալությունն էին հայտնում պարեկներին՝ ասելով. «Ճիշտ է՝ 1-2 ժամ կսպասենք, բայց հո տեսնում ենք, որ ճանշինը գլուխ չի պահում։ Մարդիկ անգամ բքի պայմաններում աշխատում են։ Հետո ողջունելի ու անվտանգ է, որ պարեկները մեզ ուղեկցում են մինչև Լոռու մարզ»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի