Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր, բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները
                        ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  հունվարի  26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ,  Թալինի,  Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների  ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Աշոցքի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

