Մոսկվայում միգրանտի վրա կրակել է բնակարանի վերանորոգման աղմուկից զայրացած հարևանը
ՌԴ մայրաքաղաքում ձերբակալվել է մոսկվացի Իգոր Շ.-ն, ով կրակել է միգրանտ շինարարների վրա, ովքեր վերջինիս հարևանությամբ գտնվող բնակարանն էին վերանորոգում: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Նա արդեն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ ճշտվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ Մոսկվայի Բաումանսկայա փողոցի շենքերից մեկում միգրանտները վերանորոգման աշխատանքներ են կատարել, որտեղ հարևանությամբ բնակվող Իգոր Շ.-ն դժգոհություն է հայտնել աղմուկի պատճառով:
Նա առաջին անգամ զգուշացրել է, որ լուռ աշխատեն, իսկ երկրորդ անգամ արդեն դուռը թակել է տրավմատիկ ատրճանակով զինված և 2 անգամ կրակել է դուռը բացող միգրանտի վրա:
Միջադեպի հետևանքով կա 1 վիրավոր, հայտնում է LifeNews-ը: