7242 դիտում
14:20 15-12-2016
ՀՀ ՃՈ-ն առաջարկում է Հանրապետության հրապարակում առավելություն տալ շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի հատվածում, ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, կատարել է համապատասխան ուսումնասիրություններ, որի արդյունքում առաջարկել է հրապարակում առավելություն տրվի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:
Կատարված նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ փոփոխությունը կբարելավի Հանրապետության հրապարակի և հարակից փողոցների երթևեկությունը՝ մասնավորապես կվերանան տրանսպորտային միջոցների հապաղումները և խցանումները հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում:
Հանրային քննարկմանն ենք ներկայացնում Հանրապետության հրապարակի ներկայումս գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:
Առաջարկում ենք ներկայացվող փոփոխության վերաբերյալ ձեր դիտողություններն ու առաջարկությունները հասցեագրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
[b]ՀՀ Ոստիկանություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
15:04 28-01-2024
Քաթարը մտադիր է Իրանին հասանելիություն տալ իր բանկերում գտնվող նրա միջոցներին
Այս բաժնից
568 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը