17572 դիտում
19:16 14-07-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում ծառի ճյուղը քամուց պոկվել և ընկել է մեքենայի վրա. ժամանել են հատուկ փրկարարներն ու Երևանի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան 15 հասցեի դիմաց ծառի ճյուղը քամուց կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարար ջոկատի փրկարարները, ովքեր չսպասելով Երևանի քաղաքապետարանի կանաչապատման և շրջակա միջավայրի աշխատակիցների ժամանմանը, ծառը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արամ Խաչատրյանի գլխավորությամբ։
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+