3160 դիտում
14:24 14-12-2016
Կենտրոնում եւ Էրեբունիում վթարային ջրանջատում կլինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Հերացի փողոց, Բժկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների փողոցի 110-180 համարներ:
***
Ի լրումն՝ ընկերությունը տեղեկացնում է, որ նշված տարածքներում ընկերությունը կարողացել է ապահովել այլընտրանքային ջրամատակարարում:
Հետևաբար, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, Հերացու փողոցի, Բժշկական համալսարանի, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ու հարակից բժշկական հաստատությունների, Այգեստանի 9-11 փողոցների, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Սարի Թաղի 1-ից-10 շարքերի, Որմնադիրների 1-2 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարների, Ծխախոտագործների փող. 110-ից-180 համարների ջրանջատումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 16-ը ժամը 10.00-ն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Երևան Ջուր» ՓԲԸ
[/b]
Նմանատիպ նյութեր
3439 դիտում
09:53 19-07-2016
Էրեբունիում և Կենտրոնում վթարային ջրանջատում կլինի
1218 դիտում
16:42 27-08-2015
Վթարային ջրանջատում Էրեբունիում և Կենտրոնում
1069 դիտում
10:42 20-04-2016
Էրեբունիում վթարային ջրանջատում կլինի