London Chess Classic սուպերմրցաշարի 7-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերջապես ավարտեց ոչ-ոքիների սերիալը և տոնեց առաջին հաղթանակը:
Մեր առաջատար շախմատիստը բուլղարացի Վեսելին Տոպալովի հանդեպ բավական վստահ հաղթանակ տարավ՝ արդեն 27-րդ քայլին ստիպելով մրցակցին անձնատուր լինել:
Հիշեցնենք, որ նախորդ 6 պարտիաներում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել:
Այս հաղթանակից հետո Արոնյանը առաջատարների խմբում հայտնվեց: Մրցաշարում մնացել է 2 տուր: