Աջակցենք երիտասարդ ընտանիքին՝ փոքրիկին բուժելու հարցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թամարա Սարգսյանը 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ծննդաբերում է զույգ երեխաներ՝ աղջիկ և տղա: Որդու մոտ իններորդ ամսում նկատվում են մանկական ուղեղային կաթվածի նշաններ, իսկ դուստրը ծնված օրից տառապում է իխտիոզ մաշկային հիվանդությամբ: Որդու՝ Անդրանիկի մոտ, ըստ ախտորոշման, բացակայում են գանգուղեղային և մենինգիալ ախտանիշները, ինչի արդյունքում փոքրիկի մոտ առկա է շլություն, հենաշարժողական համակարգի թերացում՝ ստորին վերջույթներում ավելի նկատելի՝ փոքրիկը չի քայլում:
Երիտասարդ զույգը չունենալով ո՛չ ապրելու տեղ, ո՛չ աշխատանք, հիմա ապրում են Թամարայի ծնողների տանը՝ Արմավիրի մարզում: Նրանք խնդրանքով դիմում են ողջ հայությանը՝ աջակցելու իրենց, որպեսզի կարողանան փոքրիկներին ապահովել առողջ ապագա: Պետպատվերի շրջանակներում կարող են տարեկան օգտվել 1-2 անգամ, որը չի բավարարում լիարժեք ապաքինման համար:
Լիակատար բուժման հասնելու համար փոքրիկներին անհրաժեշտ է ստաբիլ վերականգնողական և բուժման կուրս: Ծնողներնը չունենալով աշխատանք, հետևաբար ապրուստի միջոց, չեն կարողանում ապահովել բուժման ընթացակարգ: Սիրելի հայրենակիցներ, ովքեր կցանկանան օգնել երիտասարդ ընտանիքին, կարող են իրենց ներդրումներն ունենալ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ բանկում Թամարա Սարգսյանի անունով բացված հաշվեհամարներին՝
[b]ՀՀ դրամ՝ 16009045882100;
ԱՄՆ դոլար՝ 16009045882101;
ԵՎՐՈ՝ 16009045882102;
ՌԴ ռոբլի՝ 16009045882103:
SWIFT: ARMJAM22:[/b]
Ծնողների հեռախոսահամարներն են՝ [b]+37477 273 994, +37493 273 994:[/b]