211652_close_icon
views-count981 դիտում article-date 15:21 28-02-2014

Աջակցենք ազատագրված Վարանդա գյուղի դպրոցին

Արցախյան ազատամարտին իր գործուն մասնակցությունը բերած ՙ«Արաբո» ջոկատը, որը իր ներդրումն է ունեցել Վարանդա /Ղարաթաղլու/ գյուղի ազատագրամանը, այսօր ևս շարունակում է իր ներդրումն ունենալ ազատագրված հողի զարգացման ու բարօրության համար: Ջոկատի կողմից հիմնված «ՙԱրաբո՚» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ն 2014 թվականի փետրվարի 17-ին ազատագրված Վարանդա գյուղում տեղադրել է հուշակոթող՝ նվիրված այդ գյուղի ազատագրման մարտերում զոհված իրենց զինակից ընկերների հիշատակին: 2014 թվականի մարտի 15-ին տեղի է ունենալու հուշակոթողի պաշտոնական բացումը, որին իր մասնակցությունն է ունենալու «ՙՕգնիր Եղբորդ» հիմնադրամը: «ՙՕգնիր Եղբորդ» հիմնադրամը «Արաբո» վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի հետ համատեղ նախաձեռնում է օգնության ծրագիր Վարանդա գյուղի դպրոցի և աշակերտների համար, որոնք թվով 20 հոգի են: Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնակցությունն ունենալ կազմակերպվող օգնությանը՝ տրամադրելով գիրք, գրենական պիտույքներ, տեխնիկա, համակարգիչ և այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք կհատկացվեն գյուղի դպրոցականներին ու դպրոցին: Օգնությունը կարող եք փոխանցել հիմնադրամի գրասենյակում՝ Հարապետության 30 հասցեում, իսկ դրամական նվիրատվության դեպքում ՝ ՙԱրաբո՚ վետերանների սոցիալ-իրավական ՀԿ-ի հետևյալ բանկային հաշվեհամարին՝ ՎՏԲ բանկ- AMD 16047013403400 : Մեզնից յուրաքանչյուրը կարող է իր ներադրումն ունենալ Ազատ ու Անկախ Արցախի Հանրապետության և նրա բնակչության զարգացման ու բարօրության գործում: Մեր օգնությամբ սատար կանգնենք ազատագրված հողում ապրող և սովորող երեխաների կրթության պայմանների բարելավմանը և բարվոք ապագայի կառուցմանը:

Նմանատիպ նյութեր