Նավթի համաշխարհային գներն իջել են ԱՄՆ-ում նրա պաշարների աճի մասին տվյալների ֆոնին
American Petrolium Institute-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում նավթի պահուստային ծավալները նախորդ շաբաթ ավելացել են 4,7 մլն բարելով։ Ռեկորդային այդ մակարդակն էլ պատճառ է դառնում նավթի գների տատանումների։
Interfax-ի փոխանցմամբ՝ Brent նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն այսօր առավոտյան Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 1,3%-ով՝ 1 բարելի դիմաց հասնելով 55.03 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 1.3%-ով՝ 1 բարելի դիմաց հասնելով 52,27 ԱՄՆ դոլար։
Հիշեցնենք, որ OPEC (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ պետությունները դեկտեմբերի 10-ին պայմանավորվածություն են ձեռք բերել հունվարից օրական 558 հազար բարելով նավթի արդյունահանման ծավալները կրճատելու շուրջ։ Սաուդյան Արաբիան իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է ավելի քիչ քանակությամբ նավթ արդյունահանել։