11689 դիտում
18:33 13-12-2016
«Փարոս» ծրագրում ընդգրկելու համար Վաղարշապատի սոցիալական ծառայության պետը պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով և բռնվել կաշառք ստանալու պահին
Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հրաչյա Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Նույն օրր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Արագածոտնի մարզային վարչության և Ապարանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ Հրաչյա Ավետիսյանը բռնվեց իր աշխատասենյակում կաշառք ստանալու պահին։
Քննությունը շարունակվում է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
571 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան