1889 դիտում
16:42 13-12-2016
ՀՀ ԱԻՆ-ը հերթական դասն անցկացրեց Տավուշի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 12-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվել է ուսումնական հաստատությունների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի ներդրմանն աջակցելու նպատակով ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթաց:
Նպատակն էր նպաստել ուսումնական հաստատությունների «Աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների» ներդրման գործընթացի կարողությունների զարգացմանը: Դասընթացը կազմակերպել էր ԱՌՆԱՊ հիմնադրամը` Օքսֆամի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի համագործակցությամբ, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում:
Մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության, Տավուշի մարզային փրկարարական վարչության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
Դասընթացի ունկնդիրներին ներկայացվել են հետևյալ թեմաները.
1) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը` որպես ուսումնական հաստատության համալիր անվտանգության հիմնական բաղադրիչ,
2) աղետների ռիսկի նվազեցման կրթությունը և դպրոցների անվտանգությունը,
3) ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի մշակման մեթոդական ուղեցույցի կառուցվածքը:
Քննարկման ընթացքում ուսումնական հաստատությունների տնօրենները խոսեցին նաև դպրոցների ներքին և արտաքին վտանգների, խոցելի տարրերի ու կարողությունների մասին: Նրանց հետաքրքրում էին նաև ԱՌՆ և ԱԻ համակարգի կառուցվածքը և կազմակերպումը, ԱՌՆ և ԱԻ խմբերի ու նրանց աշխատակարգերի ձևավորումը, ինչպես նաև ԱՌՆ միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույցը:
Դասընթացի արդյունքում ՀՀ Տավուշի մարզում կլինեն վերապատրաստված մասնագետներ, ովքեր կաջակցեն իրենց ուսումնական հաստատության աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանների մշակմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
4308 դիտում
16:38 09-04-2015
«Երևան ջուր» ՓԲԸ-ի գեղեցիկ ավանդույթը. հերթական ջրի դասն անցկացվեց Կաթնաղբյուրում
1856 դիտում
16:39 06-10-2016
Խորհրդարանում հերթական բաց դասն է անցկացվել
Այս բաժնից
1960 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1444 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
829 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին