Խորհրդարանում հերթական բաց դասն է անցկացվել
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 6-ին խորհրդարան էին այցելել Ա. Չեխովի անվան համար 55 դպրոցի ուսուցիչները եւ աշակերտները:
Հյուրերը նախ հետեւել են ԱԺ քառօրյա նիստի աշխատանքին, որից հետո նրանց հետո հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:
Հանձնաժողովի նախագահը ողջունել է դպրոցականներին մեր երկրի օրենսդիր մարմնում եւ նրանց հետ զրուցել խորհրդարանական անցուդարձի, օրենսդրական աշխատանքի եւ խորհրդարանական կառավարման առանձնահատկությունների մասին: Աշակերտներին հետաքրքրող հարցերի շրջանակը եւս ընդգրկուն է եղել՝ ԼՂ հակամարտության կարգավորման եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներից մինչեւ մեր երկրի սոցիալական իրավիճակին ու կրթական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Պարոն Դավթյանը սիրով պատասխանել է բոլոր հարցադրումներին:
Հանդիպումն ավարտվել է արդեն ավանդույթ դարձած խորհրդանշական լուսանկարմամբ: