5587 դիտում
16:15 13-12-2016
Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը թարմացրեց բոլորիս տրամադրությունը. Սամվել Ֆարմանյանի գրառումը՝ ԵԽԽՎ-ից
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փարիզում այս պահին տեղի է ունենում ԵԽԽՎ մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։
Իմ առաջարկությամբ քննարկման առարկա դարձավ Ադրբեջանի Գերագույն դատարանի վերջին որոշումը, որով, Ադրբեջանը հրաժարվում է իրագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2014 թ. վճիռը և ազատ արձակել քաղբանտարկյալ Իլգար Մամմադովին՝ կոպտորեն խախտելով ԵԽ-ին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԻՀԱ-ի մասին եվրոպական Կոնվենցիայի դրույթները։
Հանձնաժողովի մի քանի անդամների կողմից ներկայացված նույնատեսակ մտահոգություններից հետո որոշվեց՝ խնդրի քննարկումը ներառել հանձնաժողովի հունվարյան նիստի նախագծի օրակարգ։
Հ. Գ. Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը, թե Հայաստանում ճնշված մարդու իրավունքների պաշտպանները ապաստան են գտնում Բաքվում, թարմացրեց բոլորիս տրամադրությունը... և համոզմունքը՝ մեր հարևան երկիրն ապրում է լրիվ այլ՝ զուգահեռ իրականության մեջ»։
Նմանատիպ նյութեր
1676 դիտում
19:46 21-06-2016
ԵԽԽՎ-ի՝ հունիսի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
2008 դիտում
20:14 23-06-2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանի ելույթը
Այս բաժնից
475 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
901 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
790 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը