17600 դիտում
11:27 13-12-2016
Ադրբեջանական զինուժն արձակել է 900 կրակոց, կիրառել է նաև «CBD» և «Իստիգլալ» դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
Դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 60 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 900 կրակոց:
Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային /Հադրութ/ և արևելյան /Մարտունի/ պաշտպանական ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը, բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառել է նաև ‹‹CBD›› և ‹‹Իստիգլալ›› տիպի դիպուկահար հրացաններ /93 կրակոց/:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի կողմից իրականացված անարդյունք կրակոցներին պատասխանելուց և շարունակել վստահորեն ապահովել իրենց պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի պաշտպանությունը:
Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն:
Նմանատիպ նյութեր
4431 դիտում
11:03 20-04-2017
Ադրբեջանի զինուժն այս գիշեր արձակել է մոտ 500 կրակոց, կիրառել է նաև դիպուկահար հրացաններ. Արցախի ՊԲ
7270 դիտում
09:34 17-10-2016
Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» դիպուկահար հրացաններ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
775 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)