22440 դիտում
10:03 13-12-2016
ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ Անդրանիկ Մինասյանի շուրջ աղմուկ է հասունանում։ Բանն այն է, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս առաջ սեփական դիմումի համաձայն լքել էր ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնը՝ նախընտրելով «Տաթևի ճոպանուղում» անվտանգության պետի պաշտոնը։ Դիմում գրելու ժամանակ ոստիկանը հայտարարել էր, թե համակարգում կոպեկներ է ստանում, դրա համար գնում է ավելի արժանապատիվ աշխատանքի։
Սակայն ամիսներ անց նրան հեռացրել են «Տաթևից»։ Եվ ահա համակարգը լքած ոստիկանը կրկին վերադարձել է՝ նշանակվելով արդեն ավելի բարձր պաշտոնի՝ Սյունիքի մարզային վարչության օպերատիվ աշխատանքների գծով պետի տեղակալ։ Սա հարուցել է սյունեցի շատ ոստիկանների զայրույթը, որոնք պատրաստվում են հեռանալու զեկուցագիր ներկայացնել։ Սակայն Անդրանիկ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրեց, թե «Իմ անվան հետ կապված այս պահին ոստիկանությունում որևէ խնդիր չկա»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3971 դիտում
12:42 20-05-2017
Սյունիքի մարզպետարանի շուրջ սկանդալ է հասունանում. 250 մլն դրամի գործ է բացվել. «Ժողովուրդ»
3603 դիտում
19:40 07-06-2018
Քաղաքացիների ընդունելություն ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում
3014 դիտում
16:48 10-06-2018
Քաղաքացիների ընդունելություն ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1456 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1249 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1330 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»