211652_close_icon
views-count3017 դիտում article-date 16:48 10-06-2018

Քաղաքացիների ընդունելություն ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

ՀՀ ոստիկանության մարզային վարչություններում քաղաքացիների ընդունելության կազմակերպման գրաֆիկի պահանջների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 8-ին, ժամը 12:00-ին, Կապան քաղաքում գտնվող ոստիկանության Սյունիքի մարզային վարչության վարչական շենքում տեղի ունեցավ բնակիչների ընդունելություն: Ընդունելությունն իրականացրեց ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանը: Քաղաքացիների ընդունելությանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտն ու ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմը: Բնակիչները ներկայացրեցին, ինչպես ՀՀ օրենսդրությամբ ոստիկանության քննարկմանը վերապահված տարաբնույթ բողոքներ, խնդիրներ ու առաջարկներ, այնպես էլ ոստիկանության իրավասություններից դուրս հարցեր, որոնց վերաբերյալ նույնպես տրվեցին համապատասխան խորհուրդներ, ուղղորդումներ: Արդյունքում՝ քաղաքացիների կողմից ներկայացված հարցերն, առաջարկներն ու խնդիրները ընդունելության ընթացքում դարձան քննարկման առարկա և վերջիններիս, ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի դրույթների պահանջներին համապատասխան, տրվեցին պարզաբանումներ: Հետագա ուսումնասիրություններ կատարելու համար, քաղաքացիներին առաջարկվեց ներկայացնել նաև գրավոր դիմումներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր