ԱՄՆ-ն Սիրիա է ուղարկել ևս 200 զինվորականների
Միացյալ Նահանգները հավելյալ՝ 200-ից ավելի զինվորականների է ուղարկել Սիրիա, ովքեր մասնակցելու են ահաբեկչական խմբավորումների դեմ հատուկ օպերացիաներին, հաղորդում է Ria Novosti-ն։
Նրանք նաև աջակցություն կցուցաբերեն քրդական խմբավորումներին ու սիրիայի զինված ընդդիմությանը Ռաքքա քաղաքի հետգրավման ընթացքում։
Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերի խոսքով՝ հավելյալ զորք ուղարկելու նախաձեռնությունը նախորդ շաբաթ հավանության է արժանացրել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման։
Ներկա պահին Սիրիայում 300 ամերիկացի զինվորական է գտնվում։