Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարը հրաժարվում է մասնակցել ընտրություններին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հակառակ տրամաբանության՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար, Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվում է առաջադրվել ռեյտինգային ցուցակով՝ ըստ երևույթին վախենալով խայտառակվելուց:
Ամբողջ խնդիրն այն է, որ դրանով Սահակ Մինասյանը իր ղեկավարած հաստատության ամբողջ ձայները նվիրում է ԲՀԿ-ին՝ հանձին նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի: Ամենայն հավանականությամբ դասալիք ռեկտորի նկատմամբ սանկցիաները չեն ուշանա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]