2157 դիտում
17:57 09-12-2016
ՀՀ տրանսպորտի նախարարության և Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Մոսկվայի պետական ավտոճանապարհային ինստիտուտ (ՄԱՃԻ), հանդիպել բուհի ռեկտոր Վիկտոր Նիցևիչի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները:
ՄԱՃԻ-ն Ռուսաստանում տրանսպորտի ոլորտի մասնագետներ պատրաստող ամենահեղինակավոր բուհերից մեկն է, ունի ճանապարհային երթևեկության, ճանապարհաշինության ու ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտների մի շարք ֆակուլտետներ:
Բուհի ռեկտորը նախարարին է ներկայացրել իրենց փորձն այս ոլորտում, թե ինչպիսի գիտական հետազոտություններ ու ներդրված նախագծեր ունեն Մոսկվայի երթևեկության կազմակերպման և անվտանգության բաղադրիչների վերաբերյալ:
Քննարկումների արդյունքում կողմերի միջև ստորագրվել է համաձայնագիր, որը ենթադրում է գործակցություն ոչ միայն ինստիտուտի և նախարարության միջև, այլև համատեղ կրթական ծրագրեր՝ տրանսպորտային ոլորտի մասնագետներ պատրաստող հայաստանյան բուհերի հետ:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի բուհերի շրջանավարտները հնարավորություն կունենան ուսումը շարունակել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, իսկ այնտեղի ուսանողները կկարողանան պրակտիկա անցնել Հայաստանում:
Մեր բուհերի դասախոսական կազմին ևս հնարավորություն կընձեռվի վերապատրաստում անցնել ՄԱՃԻ-ում։ Համատեղ կիրականացվեն գիտական հետազոտություններ տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում:
Հայաստանի դպրոցների շրջանավարտները ևս հնարավորություն կունենան ուսումը շարունակել Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտում:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2336 դիտում
20:16 30-11-2022
ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր
1099 դիտում
16:02 03-09-2014
ԱԳ նախարարն ընդունել է Արգենտինայի փոխարտգործնախարարին. ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր
1223 դիտում
13:50 08-04-2016
Համաձայնագիր է ստորագրվել ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև
Այս բաժնից
3049 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով
2845 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր