2017-ին դիմորդը մի ռեֆերատով և հարցազրույցով կարող է ընդունվել բուհ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ փոփոխություններ կլինեն բուհական համակարգում: «Փաստի» տեղեկություններով` ապրիլին Ազգային ժողով է ներկայացվելու մի նախագիծ, որով խիստ հեշտացվելու է ընդունելությունը բուհերում: Ընդամենը հարցազրույցով և մասնագիտության մասին մի ռեֆերատով դիմորդը կարող է ընդունվել: Սակայն սրան հակառակ, դժվար է լինելու սովորելը:
«Որոշվել է այնպիսի չափորոշիչներով առաջնորդվել, որոնք վատ սովորողին թույլ չեն տա ավարտել բուհը: Այս ամենը կարվի մի նպատակով. գնալով շեշտակի նվազում է ուսանողների թիվը, որպեսզի այս միտումը կանխվի և թվաքանակ ապահովվի, կհեշտացվի ընդունելության կարգը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]